Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,
Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն,
Վարկավորման ոլորտում նվազագայունը 1 տարվա աշխատանքային փորձ
Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
Վաճառքի հմտություններ,
Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Սթրեսակայունություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ